Ֆուտբոլ

Ֆաբիո Կապելոն հեռանում է Ռուսաստանի հավաքականից

1 րոպեի ընթերցում

Ֆաբիո Կապելոն հեռանում է Ռուսաստանի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Իտալացի մասնագետը խզել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի հետ: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ արդեն չորեքշաբթի Կապելոն կժամանի Մոսկվա վերջնականապես հրաժարվելու հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Կապելոյի հետ թիմից հեռացել է նաև թիմի գլխավոր մենեջեր Օրեստե Չինկվինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ֆաբիո Կապելոն Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2012 թվականին: Իսկ 2014 թվականին իտալացի մասնագետի պայմանագիրը երկարեցվեց ևս չորս տարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում