«Ոսկե ծիրան»-ն ազդարարվեց Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսերՌոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող ֆիլմը հուլիսի 12-ին ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում:

Անվանի ռեժիսորը ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց, որ շատ հուզված է, որ «Ոսկե ծիրան»-ը մեկնարկում է իր ֆիլմով:

«Այս ֆիլմով ես ցանկանում էի ներկայացնել հայերի հիշողությունը: Միշտ ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները, իսկ պարտվածներին մնում է միայն հիշողությունը, բայց այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով և նորից ստեղծվելու միջոցներ գտնել՝ մշակույթի, երբեմն էլ զենքի միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռոբեր Գեդիգյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ցեղասպանության հիշողությունը կենդանի է և պատմության մաս է կազմում: «Հուսով եմ, որ այս ֆիլմը կօգնի, որ հայության պատմությունն ամբողջ աշխարհով պտտվելով հասցնի հանդիսատեսին այն, ինչ որ պետք է ընդունվի»,-հավելեց նա:

Ռոբեր Գեդիգյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիգյանն իր«Ուղևորություն դեպի Հայաստան»ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

«Խենթ պատմություն» ֆիլմը մեկնարկում է Սողոմոն Թեհլերյանի հայտնի դատավարությամբ, այնուհետև կինոդիտողին տեղափոխում է 1981 թվական, Փարիզ: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց Ժիլին տեսնելու և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում իր դահճին դեմ առ դեմ հանդիպել: Մտքում վրեժ ՝ նա ուղևորվում է Մարսել՝ Արամի ընտանիքի անդամների հետ ճակատելու, բայց այնտեղ երկարատև հյուրընկալություն է գտնում: Արամը Բեյրութում ընհարվում է ընկերների հետ, մինչև որ մի օր որոշում է հանդիպել իր զոհին նրան իր ներկայացուցիչը դարձնելու մտադրությամբ…

Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք:

Հայերեն English

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը