Հասարակական

«Սևան» հանքային ու բնական ջրերը հավակնում են դուրս գալ եվրոպական եւ ամերիկյան շուկա

1 րոպեի ընթերցում

«Սևան» հանքային ու բնական ջրերը հավակնում են դուրս գալ եվրոպական եւ ամերիկյան շուկա

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող «Սևան» հանքային ջրերի գործարանը վերագործարկվել է: Գործարանը նախատեսում է կազմակերպել տարեկան մինչև 25 միլիոն շիշ արտադրողականություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի տնօրեն Միսակ Բալասանյանն ասաց, որ արտադրանքն արտահանվելու է ԱՊՀ տարածք, Եվրապա եւ ԱՄՆ: Արդեն այս տարվա հուլիսից 20 հազար շիշ հանքային եւ բնական աղբյուրի ջրեր են արտահանվել Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստան: Մինչև այս տարվա հունիս ընկերությունն ավարտել է բիզնես ծրագրի առաջին փուլը եւ կատարել 1,9 միլիարդ դրամի ներդրում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի կկատարվի ևս 300 միլիոն դրամի ներդրում պոլիէթիլենային շշերի հոսքագծի տեղադրման համար: «Վերագործարկելով գործարանը` ընկերությունն ապահովել է 80 աշխատատեղ` միջին աշխատավարձը 110 հազար դրամ: Նախատեսվում է, որ ապագայում աշխատակիցների թիվը կհասնի 180-ի»,-ասաց Բալասանյանը:

Ընկերության ներդրումային ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է ապագայում կազմակերպել նաև չիչխանի բնական հյութի, յուղի եւ կոմպոտների արտադրություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում