Հասարակական

Եղվարդը մանկապատանեկան մարզադպրոց ունի

1 րոպեի ընթերցում

Եղվարդը մանկապատանեկան մարզադպրոց ունի

ԵՂՎԱՐԴ, 11 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ութ տարվա շինարարական աշխատանքներից հետո Եղվարդ քաղաքը մանկապատանեկան մարզադպրոց ունի, որի ընդհանուր մակերեսը 1,613 քմ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Բաբկեն Արսենյանն ասաց, որ դպրոցի մեծ դահլիճը նախատեսված է լինելու վոլեյբոլի, բասկետբոլի եւ մինի ֆուտբոլի համար, իսկ փոքր դահլիճը` ըմբշամարտի, բոքսի եւ ձյուդոյի համար:

«Մարզադպրոցի բացումը կխթանի ոչ միայն Եղվարդի, այլ հարակից գյուղերի պատանիների ֆիզիկական պատրաստվածությանը: Դպրոցի սաներն արդեն մասնակցում են տարբեր մրցումների եւ Եղվարդ վերադառնում հաղթանակած»,-ասաց Բաբկեն Արսենյանը: Մարզադպրոցն ունի նաև բուժկետ, շոգեբաղնիք` լողավազանով, կառուցվել է նաև խաղահրապարակ` թենիսի եւ վոյելբոլի համար:

Մարզադպրոցը նպաստել է նաև քաղաքում աշխատատեղերի բացմանը. մարզադպրոցում կա 25 աշխատող, նրանից յուրաքանչյուրի միջին աշխատավարձը 130 հազար դրամ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում