Սպորտ

Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը՝ Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարի առաջատարներ

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը՝ Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարի առաջատարներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Բարսելոնայի շախմատային մրցաշարում:Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Մրցաշարային աղյուսակը խաղացված 6 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, որն ունի 5.5 միավոր: Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Տիգրան Հարությունյանն ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում