Հասարակական

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կպատմի Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Սևակի մասին

4 րոպեի ընթերցում

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կպատմի Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Սևակի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպությունը մշակել է նոր ծրագիր, որը կոչվում է «Չարտասանված Նոբելյան ճառեր»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով:

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կներկայացվի տեսապատումով, իրական Նոբելյան ճառերի ընդունված կանոնների ձևաչափով: Յուրաքանչյուր Նոբելյան ճառ կավարտվի 1915 թվականին տվյալ հեղինակի եղերական նահատակության հանգամանքների պարզ ու հակիրճ արձանագրումով:

Մայիսի վերջին՝ Թուրքիայում նախընտրական ժամանակաշրջանում ծրագրի հեղինակները եղել են հայ գրողների ծննդավայրերում, որտեղ էլ իրականացրել են նկարահանումները: «Ճեպընթաց» ՀԿ-ի նախագահ Արթուր Բախտամյանը նշում է, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր»-ն անցյալի, ներկայի, ապագայի երևակայական սահմանահանգույցն է: Անցած դարի արևմտահայ չորս գրողներ` Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, տարբեր իրենց գրականությամբ, աշխարհընկալմամբ և փորձառությամբ, անցան միևնույն ճանապարհը` Կ.Պոլսի «Հայդար» փաշա կայարանից դեպի մահ: Նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն հայ, այլև համաշխարհային քաղաքակրթության մաս էր, լիարժեք կարող էր կանգնել Ստոկհոլմի բեմում: Սակայն այդ ճառերը մենք լսում ենք նրանց սպանությունից հարյուր տարի անց՝ շրջելով նրանց ապրած Պոլսի՝ այսօրվա Ստամբուլի փողոցներով:

Հայկականությամբ լեցուն այս քաղաքի յուրաքանչյուր հատված առ այսօր էլ լեցուն է պոետների մտորումներով։ Ըստ պարոն Բախտամյանի՝ նկարահանումների աշխարհագրությունը շատ լայն էր` հայտնի Սուրբ Փրկիչ հիվանդանոցից մինչև Իշխանաց կղզիներ, Սև ծովի եզերքին կառչած Սարիգյուղ ձկնորսական ավան, Կեդրոնական վարժարան, Հայ Կաթողիկե պատրիարքարան, Ղալաթիայի ոլորագլոր փողոցներով դեպի հնագրավաճառի խանութ, որտեղ գտնում ես Պոետների օսմաներեն առաջին հրատարակությունները, «Նավասարդի» միակ հայերեն օրինակը:

«Բազմալեզու և բազմաշերտ, պառլամենտական ընտրարշավով պարուրված մոլագար Ստամբուլում, որտեղ, ի դեպ, տասնյակ տարիների ընդմիջումից հետո երեք հայ պատգամավոր կա, լսվում է նրանց ճառը ոչ թե անցյալից, այլ որպես ներկայի ուղերձ, և միայն հայ զինագործի հերթական հրաձիգի փորձարկման կրակոցն է մեզ վերադարձնում հարյուր տարի անց այն օրը, երբ ընդհատվեց կյանքը, և աշխարհը չլսեց նրանց Նոբելյան ճառերը»,- ասում է պարոն Բախտամյանը:

Նշենք, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։

Ֆիլմերը կցուցադրվեն 2015թ. հեռուստաընկերությունների նոր եթերաշրջանի ժամանակ, դրանք կտրամադրվեն ՀՀ դեսպանատներին, սփյուռքի հայկական կառույցներին, սեպտեմբերից կկազմակերպվեն հանրային դիտումներ բուհերում, սեղմատարբերակները (թրելերները) կտեղադրվեն սոցցանցերում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում