Արարատի մարզը տվել է մեկ ոսկե մեդալակիր շրջանավարտ

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 1817 շրջանավարտներից այս ուսումնական տարվա ուսման առաջադիմության արդյունքներով ոսկե մեդալի է արժանացել Նշավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Գեղամի Հարությունյանը: 9-րդ դասարանն ավարտել են 1189 շրջանավարտներ, որոնցից 39-ը ստացել են գերազանցության վկայական: Հանրակրթական դպրոցների 30 հազար 300 աշակերտներից 4200-ն այս ուսումնական տարին ավարտել են գերազանց առաջադիմությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, անդրադառնալով մարզում ոսկե մեդալակիրների թվի նվազմանը, նշեց, որ նախորդ տարի նրանց թիվը երկուսն էր: «Ոսկե մեդալ ստանալու շահագրգռվածությունն է նվազել, քանի որ այն ընդունելության քննություններում ոչ մի արտոնություն չի տալիս: Այդ հանգամանքն «օգնում» եւ հաշվի է առնվում միայն հավասար միավորների պայմաններում»,-ասաց Մկրտչյանը, ավելացնելով, որ այն միայն ավելորդ լարվածություն է առաջացնում, ինչի պատճառով էլ շրջանավարտների շրջանում նվազել է ոգեւորվածությունը:

Մարզում այս տարի միասնական քննություններին մասնակցել է շուրջ 800 շրջանավարտ: «Բարձր արդյունքներ են արձանագրվել «քիմիա», «կենսաբանություն» առարկաներից: Վերջնական արդյունքները կունենանք հուլիսի կեսից հետո, երբ Երեւանում կավարտվի միասնական քննությունների երկրորդ փուլը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փուլին մասնակցում են այն շրջանավարտները, ովքեր բացակա են եղել հիվանդության կամ հանրապետությունից բացակայության պատճառով:

Այս պահին վարչության կողմից դպրոցներից ընդունվում են ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, որոնց վերլուծություններից հետո կմշակվեն հաջորդ ուսումնական տարվա անելիքները:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան