Ֆուտբոլ

«Ալաշկերտ»-ը շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշակերտ»-ը պարտվեց 2-1 հաշվով, բայց շարունակելու է պայքարը Եվրոպայի լիգայում:

Հյուրընկալվելով շոտլանդական «Սենթ Ջոնսոն»-ին՝ «Ալաշկերտ»-ը խաղի 65-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով, սակայն Նորայր Գյոզալյանի խփած գոլի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից հետո հայկական ակումբներից Գյուրմու «Շիրակ»-ը և «Ալաշկերտ»-ը շարունակում են պայքարը Եվրոպայի լիգայում: Երևանի «Ուլիս»-ը լքեց պայքարը՝ զիջելով Մալթայի «Բիրկիրկարա»-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում