Վրացագետը հայ-վրացական տնտեսական կապերի խաթարման վտանգ չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ալիկ Էրոյանցը վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում լուրջ առաջընթաց է արձանագրում մի շարք ուղղություններով: «Վրաստանում 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության եկած ուժերը փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել իրենց հարևանների հետ` այդ թվում Ռուսաստանի Դաշնության: Վրաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կնքումից հետո Հայաստանում կարծիքներ էին շրջանառվում, որ դա կարող է լուրջ հարված հասցնել հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, ինչը ժամանակի ընթացքում ինքնըստինքյան հերքվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հուլիսի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա:

Անդրադառնալով վերջերս Թբիլիսիում Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում վրացական և ադրբեջանական թիմերի խաղի ընթացքում երկրպագուների միջև տեղի ունեցած բախումներին (հանդիպման ժամանակ տեսախցիկները «որսացել» էին «Մենք հիշում ենք Զաքաթալան և Կախին. 1921» բովանդակությամբ մի պաստառ)` վրացագետն ասաց. «Երկու երկրների միջև առկա են տարածքային վեճեր` սահմանային Դավիթ Գարեջայի վանքային համալիրի ու Զաքաթալայի և Կախիի շրջանների հետ կապված: Ադրբեջանցիները և վրացիները համարում են, որ այդ վանքային համալիրը պատմականորեն իրենց սեփականությունն է, ինչը լուրջ տարաձայնություններ է առաջացնում երկու երկրների հարաբերություններում, քանի որ տարածքային զիջումների գնալը հեշտ գործընթաց չէ»:

Բանախոսը նկատեց նաև, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ջավախահայության նկատմամբ այլևս չեն գործադրում այն ճնշումները, ինչը սովորական երևույթ էր նախորդ վարչակարգի օրոք: «Վրաստանի իշխանությունները մի շարք ծրագրեր են իրականացնում հեռավոր շրջաններում`այդ թվում Ջավախքում, ինչը ողջունելի փաստ է: Բացի այդ`Ջավախքի դպրոցներում հայերենի հետագա դասավանդման հարցում որոշակի դրական փոփոխությունները կան, ինչին նպաստել են նաև վերջին մեկ տարում կայացած հայ-վրացական բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումները»-շեշտեց Ալիկ Էրոյանցը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին