Շիրակի մարզում բարձր բերք է ակնկալվում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 9 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող սերմնարտադրության ու սերմնաբուծության ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում բարձր բերք է ակնկալվում: Շիրակի մարզում ֆերմերային տնտեսությունների կողմից իրականացվել է 400 հեկտար բարձրորակ աշնանացան ցորենի ցանք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերմնարտադրության գործակալության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Էմիլ Գալստյանը, օգտագործվել է 120 տոննա «Էլիտային» սերմնացու:

Միայն Շիրակի մարզից ծրագիրն ունի 35 շահառու: Խոսելով այս ծրագրի շրջանակներում ակնկալվող բերքի մասին՝ մասնագետը նշեց, որ կան տնտեսություններ, որտեղ 1 հեկտարից սպասվում է մինչև 75 ցենտներ բերք, բայց կան տարածքներ, որտեղ ամենաբարձր ցուցանիշը կլինի 45 ցենտները: «Ախուրյանի ջրովի տարածքներում մենք սպասում ենք 65-ից 75 ցենտներ բերք 1 հեկտարից, բայց ավելի ստույգ արդյունքերը պարզ կլինի օգոստոսի կեսերին՝ բերքահավաքի արդյունքներին հետևելով: Ի ուրախություն մեզ՝ այս ծրագրով ցանված ցորենը մարզում վերջին ամիսներին գրանցված կարկտահարության հետևանքով չի տուժել: Որակական առումով այս ցանքերը լավն են. այս պահին հասկակալված է և շատ լավ վիճակում են: Ծրագիրը նաև եկամտաբեր է՝ ներկրված սերմերը թանկ են, մինչդեռ արդեն տեղում արտադրված բարձրորակ սերմերն ավելի մատչելի են»,-նշեց Էմիլ Գալստյանը:

Ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության 2010-2014 թվականի ծրագիրը շատ արդյունավետ է և լուծում է պարենային հարցը:Ծրագրի շրջանակներում հանրապետություն ՌԴ ներկրված և Գյումրու սելեկցիոն կայանի բարձրորակ սերմնացուի հաշվին, այսօր արդեն մարզն ինքը կարող է ապահովել բարձրորակ սերմնացու:»2012 թվականին ՌԴ-ից ստացվեց նախահիմնային սերմներ՝ «Կրասնոդարսկայա 99», «Յուկա», «Տանյա», «Նոտա», «Գրացիա», «Գռոմ» տեսակի, և տրամադրվեց սերմնարատադրողներին, վերջիններս էլ հիմնեցին տնկարանային տնտեսություն և հետագայում պարտավորվում են տրամադրել բարձր որակի էլիտային սերմեր: Բոլոր առումներով սա հրաշալի և արդյունավետ ծրագիր է»,-ավելացրեց Էմիլ Գալստյանը :

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան