Հասարակական

Մարտունու երաժշտական դպրոցի շենքը կհանձնվի շահագործման

1 րոպեի ընթերցում

Մարտունու երաժշտական դպրոցի շենքը կհանձնվի շահագործման

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի շենքի շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, 2012 թվականից սկսված հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի սոցներդրումների հիմնադրամ»-ի կողմից տրամադրված միջոցներով եւ Մարտունու քաղաքապետարանի կողմից կատարված համաֆինանսավորմամբ:

Շինարարության նախագծանախահաշվային արժեքը կազմել է 130 միլիոն դրամ: Շենքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 11-ին: Իսկ այս ուսումնական տարվա սկզբից նորանորոգ շենքն իր դռները կբացի երաժշտական դպրոցի 190 աշակերտների առաջ: Մարտունու երաժշտական դպրոցում գործում են դուդուկի, ակորդեոնի, կլառնետի, դաշնամուրի, ջութակի եւ քանոնի դասարաններ, որտեղ դասավանդում են 14 երաժիշտ դասատուներ:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում