Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում իշխանությունները ճիշտ ռազմավարություն ընտրեցին. Նարեկ Գալստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ընթացքում իշխանությունները ճիշտ ռազմավարություն ընտրեցին, որի արդյունքում ամեն ինչ շատ գեղեցիկ ավարտ ունեցավ: Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: «Իհարկե, հունիսի 23-ին, երբ ոստիկանությունն ուժով մաքրեց Բաղրամյան պողոտան, եղան դաժանություններ, և անհասկանալի մնաց, թե ինչի համար են այդ դաժանությունները, ինչի համար էին լրագրողների վրա հարձակումները: Սակայն դրանից հետո արդեն իշխանությունները շատ ավելի ճիշտ ռազմավարություն ընտրեցին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ անընդհատ հայտարարում էր, որ այնտեղ «մեր քույրերն ու եղբայրներն են», ինչի արդյունքում ամեն ինչ շատ գեղեցիկ ավարտ ունեցավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գալստյանը:

Նարեկ Գալստյանի կարծիքով՝ այն օրվանից, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ գնում են Ազատության հրապարակ, շարժումը կորցրեց այն էներգետիկան, որը կար առաջին օրերին: «Մեր կուսակցության անդամները, ես ինքս առաջին իսկ օրից մասնակցել ենք այդ շարժմանը: Եվ երբ հայտարարվեց, որ ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվելու, իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները գնացին Ազատության հրապարակ, շարժումը կորցրեց իր էներգետիկան: Ես դրանից հետո մի օր գնացի Բաղրամյան պողոտա ու տեսա, որ այլևս այնտեղ չէր այն պայծառ երիտասարդությունը, որը սկսել էր այդ շարժումը»,- ասաց Գալստյանը:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը նաև այն կարծիքին է, որ շարժումն ի սկզբանե քաղաքական է եղել, քանի որ ակցիայի մասնակիցները պահանջներ էին ներկայացնում ՀՀ Նախագահին: «Ես կարծում եմ, որ շարժման մասնակիցները, երբ հայտարարում էին, որ շարժումը քաղաքական չէ, պարզապես խառնել են տերմինոլոգիան: Նրանք երևի նկատի ունեին այն, որ շարժումը կուսակցականացված չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտին՝ Նարեկ Գալստյանը նշեց, որ ողջունում է այդ որոշումը, սակայն ընդգծեց, որ նման խոշոր ձեռնարկություններում պետք է ամեն տարի աուդիտ անցկացվի: Նրա խոսքով՝ այս դեպքում անհասկանալի է` նախորդ աուդիտները չե՞ն համապատասխանել ՀՀ քաղաքացիների պահանջներին և վստահությանը:

Նարեկ Գալստյանը չի ցանկանում որևէ վատ բան ասել այն անձանց մասին, ովքեր այս պահին Ազատության հրապարակում շարունակում են իրենց պայքարը: Նրա խոսքով՝ ինքը ողջունում է ցանկացած պայքար, որի հիմքում ընկած է արդար պահանջը: Նա նշեց, որ հուլիսի 9-ի երեկոյան պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ, շփվել քաղաքացիների հետ:

Հայերեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները