Սպորտ

Հովիկ Հայրապետյանը ու Արման Միքայելյանը Բաթումի մրցաշարի առաջատարների շարքում են

1 րոպեի ընթերցում

Հովիկ Հայրապետյանը ու Արման Միքայելյանը Բաթումի մրցաշարի առաջատարների շարքում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Բաթումի միջազգային մրցաշարում: Բաթումում ընթացող «Քաղաքապետարանի գավաթ» անվանումը կրող օփեն մրցաշարում կայացել են 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Հովիկ Հայրապետյանն ու Արման Միքայելյանն ունեն 4.5-ական միավոր և շարունակում են գտնվել առաջատարների խմբում: Դավիթ Շահինյանն ունի 4, իսկ Գևորգ Հարությունյանը, Աշոտ Նադանյանն ու Արտավազդ Հայրապետյանը՝ 3.5-ական միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Շախմատի Հայաստանի ֆեդերացիան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում