Բաղրամյան պողոտայի քաղաքակիրթ ցույցը «կաթվածահար» արեց Արևմուտքին. Լարիսա Ալավերդյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հասարակությունը վերջին 25 տարիների ընթացքում հասել է զարգացման բարձր մակարդակի`իր դրսևորումներով զարմացնելով ամբողջ աշխարհին: Լրագրողների հետ հուլիսի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: «Ես հիշում եմ 1988 թվականի իրադարձությունները, երբ հասարակությունը իր գիտակցական մակարդակով շատ ավելի բարձր էր իշխանություններից, որը իր հնաոճ մեթոդներով չէր կարողանում հասկանալ և համագործակցել ժողովրդի հետ: Եվրոպական երկրներում գրեթե բոլոր բողոքի ցույցերի ընթացքում նրանք ջարդում-փշրում են շրջապատող ամեն ինչ, իսկ մեր երիտասարդությունը իր ուժերով մաքրում էր Բաղրամյան պողոտան, ինչը «կաթվածար» էր անում Արևմուտքին, որը սովոր չէ նման քաղաքակիրթ բողոքի ցույցերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայտնեց նա:

Անդրադառնալով Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի հացադուլին (նա սպառնում է չդադարեցնել հացադուլը` մինչև ժողովուրդը չգա և չմիանա իրեն Ազատության հրապարակում) ասաց հետևյալը. «Ես դեմ եմ ինչպես քաղաքական, այնպես էլ քրեակատարողական հաստատություններում անցկացվող հացադուլներին: Իմ գործունեության ընթացքում ես բազմաթիվ անգամ համոզել եմ մարդկանց դադարեցնել հացադուլը: Դավիթ Սանասարյանը եղել է իմ օգնականը, ում մասին ես կարող եմ միայն դրական կարծիք հայտնել, բայց նման գործողությունները չաշխատող գործիք են, քանի որ անլուրջ վերաբերմունք կա հացադուլի երևույթին թե հասարակության շրջանում, թե քաղաքական գործիչների մոտ»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Բաղրամյան պողոտան փակ էր հունիսի 24-ից հուլիսի 6-ը: Ոստիկանությունը պարբերաբար կոչ էր անում զերծ մնալ ապօրինի գործողություններից, և հուլիսի 6-ին ստիպված եղավ հեռացնել այնտեղ դրված աղբամանները, որից հետո բացեց Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը. նստացույց անողները հեռացվեցին պողոտայի մեջտեղից: Ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր դա արեց առանց բռնության կիրառման, սակայն փողոցում նստածներին հեռացնելու համար անհրաժեշտ եղավ նրանց բարձրացնել եւ տեղափոխել դեպի մայթ, 46 անձի էլ` բերման ենթարկել:

Հայերեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները