Շախմատ

Շախմատի Հայաստանի չեմպիոնը Բարսելոնայի մրցաշարի առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի չեմպիոնը Բարսելոնայի մրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթերը Բարսելոնայում ընթացող միջազգային շախմատային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Բարսելոնայում ընթացող բաց մրցաշարում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Մրցաշարային աղյուսակը խաղացված 4 տուրերից հետո միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը, ով ունի 4 միավոր: Տիգրան Պետրոսյանն ունի 3, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 2.5 միավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում