Ֆուտբոլ

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մեկնում է Բուլղարիա

1 րոպեի ընթերցում

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մեկնում է Բուլղարիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը հուլիսի 8-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի Բուլղարիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սամվել Պետրոսյանի և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ թիմը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բանսկո քաղաքում: Հավաքի ընթացքում նախատեսված է ստուգողական 4 հանդիպում:

Հավաքին կմասնակցեն նաև բոլոր նորեկները` Ացամազ Բուրաևը, Գրիգոր Մելիքսեթյանը, Արմեն Պետրոսյանը, Տիգրան Բարսեղյանը: Թիմը փոխել է նաև հանդերձանքը. այսուհետև «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները կկրեն աշխարհահռչակ «Adidas» ապրանքանիշի մարզահագուստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում