Ֆուտբոլ

Մեսսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից

1 րոպեի ընթերցում

Մեսսին կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի անդամ Լեո Մեսսին կարող է հեռանալ ազգային թիմից: Մեսսին դուր չի եկել, թե ինչպես են Արգենտինայի ազգային թիմի երկրպագուները վերաբերվել իր հարազատներին ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտից հետո: Նշվում է, որ երկրպագուները եղել են շատ ագրեսիվ նրանց նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ France Football-ը գրում է, որ Մեսսին կարող է խնդրել Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինեսին չհրավիրել իրեն ազգային թիմ` 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար:

Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Արգենտինացիները 1-4 հաշվով զիջեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում