Ֆուտբոլ

Անդրանիկ Թեյմուրյանը կխաղա Քաթարի ֆուտբոլային ակումբում

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Թեյմուրյանը կխաղա Քաթարի ֆուտբոլային ակումբում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իրանի ազգային թիմի ավագ Անդրանիկ Թեյմուրյանը ակումբաին կարիերան շարունակելու է Քաթարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է իրանական Persiafootball կայքը:

Իրանահայ ֆուտբոլիստը կխաղա «Ում Սալալ» ակումբում, որտեղ սկտանա 1,2 միլիոն դոլար տարեկան աշխատավարձ: Մինչ նոր ակումբ տեղափոխվելը Թեյմուրյանը բանակցել է նաև «Ալ Սաիլիյա»-ի և «Ալ Ահլիի» հետ:

Անդրանիկ Թեյմուրյանը մինչ այդ հանդես է եկել անգլիական «Բոլթոն»-ում, «Ֆուկհեմ»-ում, ինչպես նաև իրանական «Տրակտոր»-ի կազմում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում