Ֆուտբոլ

«Փյունիկ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերրավալե քաղաքի «Սան-Մարինո» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Սան-Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե» թիմի և Երևանի «Փյունիկի» միջև:

6-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանն առաջ մղեց«Փյունիկին»՝ 0:1: 44-րդ րոպեին Վարդգես Սաթումյանը կրկնապատկեց հաշիվը՝ 0:2: 66-րդ րոպեին Միկայել Տրաինիին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:«Փյունիկը» հաղթեց 2:1հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չեմպիոնների լիգայի2015/2016 թթ. խաղարկությանորակավորման երկրորդ փուլում«Փյունիկը» կմրցի նորվեգական«Մյոլդեի» հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում