Ֆուտբոլ

Իկեր Կասիլյասի գործակալն անդրադարձել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխմանը «Պորտու»

1 րոպեի ընթերցում

Իկեր Կասիլյասի գործակալն անդրադարձել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխմանը  «Պորտու»

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը կարիերան կշարունակի «Պորտու»-ում:

«Կասիլյասն ուրախ է այն հնարավորության համար, որ կարող է միանալ «Պորտու»-ին: Հիմա միայն պետք է հույս ունենանք, որ «Ռեալ»-ը բաց կթողնի նրան և նա հանգիստ կհեռանա «արքայական» ակումբից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կասիլյասի գործակալ Կարլո Կուրտուպիոնի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:

Իկեր Կասիլյասը ծնվել է Մադրիդում 1981 թվականին և իր ամբողջ կարիերան անց է կացրել «Ռեալ»-ում, որտեղ հայտնվել է 8 տարեկանում։ 1999/2000 մրցաշրջանում Կասիլյասը փոխարինում է «Ռեալ»-ի՝ վնասվածք ստացած դարպասապահին և օգնում է իր թիմին նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ այդ օրվանից դառնալով Մադրիդի «Ռեալ»-ի անփոխարինելի դարպասապահը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում