Անհրաժեշտության դեպքում Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հունաստանին
1 րոպեի ընթերցում
![Անհրաժեշտության դեպքում Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հունաստանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/811484.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ ԱՄՀ-ն պատրաստվում է Հունաստանի խնդրի առնչությամբ մոնիտորինգ անցկացնել եւ անհրաժեշտությամբ դեպքուն աջակցել Հունաստանին: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Հունաստանում հուլիսի 5-ին կայացած հանրաքվեի արդյունքներին եւ ընթացող իրադարձություններին: Մենք մանրամասնորեն մոնիտորինգի ենք ենթարկու իրավիճակն ու անհրաժեշտությամբ դեպքում կաջակցենք Հունաստանին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ասել է Լագարդը: