Շախմատ

Մեկնարկում է «Կապուտակ Սևան» միջազգային շախմատային մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Կապուտակ Սևան» միջազգային շախմատային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիում հուլիսի 11-21 կկայանա արդեն ավանդական դարձած «Կապուտակ Սևան» անվանումը կրող միջազգային խոշորագույն շախմատային մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս մրցաշարը գրեթե ամբողջությամբ համալրվել է աշխարհում բավականին ճանաչված երիտասարդ շախմատիստներով: Մրցաշարում հանդես կգան՝ Վլադիսլավ Արտեմև 2660 (Ռուսաստան), Վիդիթ Սանտոշ Գուջրաթի 2643 (Հնդկաստան), Յան Քշիշտոֆ Դուդա 2632 (Լեհաստան), Տիգրան Լ. Պետրոսյան 2630 (Հայաստան), Դավիդ Անտոն Գուիջարո 2626 (Իսպանիա), Սալեմ Սալեհ 2615 (Արաբական Միացյալ Էմիրություններ), Ռոբերտ Հովհաննիսյան 2611 (Հայաստան), Սամվել Տեր-Սահակյան 2593 (Հայաստան), Հովհաննես Գաբուզյան 2589 (Հայաստան), Սամուել Սևյան 2578 (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 11-ին, իսկ հուլիսի 12-ին կազդարարվի 1-ին տուրի մեկնարկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում