Հասարակական

Շիրակում ավելացել է աշխատանք փնտրողների թիվը

1 րոպեի ընթերցում

Շիրակում ավելացել է աշխատանք փնտրողների թիվը

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատ ավելացել է աշխատանք փնտրողների թիվը: Եթե անցած տարի հունիսի 1-ի դրությամբ մարզում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրու տարածքային կենտրոնում գրանցվել էր աշխատանք փնտրող 9294 քաղաքացի, ապա այս տարի, նույն ժամանակամիջոցին, աշխատանք փնտրող քաղաքացիների թիվն աճել է 43.2 տոկոսով և կազմում է 13311 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տարածքային զբաղվածության կենտրոնից, աշխատանք փնտրող քաղաքացիների ավելի քան 88 տոկոսն ունի գործազուրկի կարգավիճակ. այս ցուցանիշը ևս 25 տոկոսով աճել է: Ի դեպ, մարզում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների 71 տոկոսը: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, ֆինանասիստները, տեխնիկները, վարորդները, վաճառողները, բանվորները և այլն: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է գործազուրկների 94 տոկոսը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում