Հայկական ակումբներն առաջադիմել են ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական միության ակումբային վարկանիշային աղյուսակում հայկական թիմերն առաջադիմել են:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հայկական ակումբները բավականին հաջող մեկնարկեցին: Այդ ամենից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ակումբներն առաջադիմել են երեք հորիզոնականով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ն:

ՉԼ-ում «Փյունիկ»-ը 2:1 հաշվով հաղթեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին: Եվրոպայի լիգայում «Շիրակ»-ը 2:0 հաշվով առավելության հասավ«Զրինսկի»-ի, իսկ «Ալաշկերտը»՝ 1:0 հաշվով շոտլանդական «Սենտ Ջոնսթոն»-ի նկատմամբ: Միայն «Ուլիս»-ը արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց ( 0:0 ) Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» հետ:

Հայերեն English

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Կրեմլը հայտարարել է, որ մանրամասն տեղեկություն չունի Թրամփի կողմից հայտարարված Ուկրաինային առնչվող համաձայնագրի վերաբերյալ

ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո. Վլադիմիր Վարդանյան

Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը