Հասարակական

Բաղրամյան պողոտայում այդպես էլ չեն կարողանում ձևավորել նոր համակարգող խումբ

3 րոպեի ընթերցում

Բաղրամյան պողոտայում այդպես էլ չեն կարողանում ձևավորել նոր համակարգող խումբ

ԵՐԵՎԱՆ, 30ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում քննարկումներ էր սկսել վերջին երկու օրը բողոքի ակցիաների ղեկն իրենց ձեռքը վերցրած մի քանի քաղաքացիների հետ: Քննարկումը, որի օրակարգի մասին ոչ ոք չէր ցանկանում հստակ տեղեկատվություն տրամադրել, ընդհատումներով կայացավ երեք տարբեր հատվածներում: Վերջինից հետո նախաձեռնության անդամները գնացին` նշելով, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ: Ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանը, ով ևս մասնակցում էր քննարկմանը, ենթադրություն արեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կարող են միանալ իրենց որպես քաղաքացիներ: Նա նշեց, որ քննարկումներ են գնում որոշումների կայացման մեխանիզմները հաստատելու ուղղությամբ: «Այսինքն` ոնց անել, որ հավաքված բազմության մեծամասնության կարծիքը ի հայտ գա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց նա:

Բացի այդ` Սուրեն Սահակյանը նշեց, որ խոսք է գնացել նոր համակարգող խումբ ստեղծելու մասին: Իսկ թե ովքեր կլինեն նոր համակարգող խմբում` դեռևս պարզ չէ: Սուրեն Սահակյանի դիտարկմամբ` բոլոր հնարավոր նախաձեռնողներն այս պահին քնած են:

Հարցին ի պատասխան, թե ինչպես են տեսնում ակցիայի հանգուցալուծումն այն դեպքում, երբ երեք պահանջ է ներկայացվում` Սուրեն Սահակյանը նշեց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես կասեմ, որ մինչև երեք պահանջները չկատարվեն, այստեղից տեղ չեմ գնա: Բայց հիմնական պահանջները` չեղարկելն ու մեղավորներին պատժելը, ես կարծում եմ, որ եթե երկուսն էլ կատարվի, հանրությունը բավարարված կլինի»:

Մինչ այդ` Բաղրամյան պողոտայից իրազեկման երթ մեկնարկեց ոստիկանների ուղեկցությամբ:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև միջազգային աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը, նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում