Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը. Ոստիկանապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժգոհություններն ազդակներ են, դրանք միշտ կան, պետք է լինեն, իսկ պաշտանյաները պետք է զգոն լինեն այդ ազդակների նկատմամբ: Պաշտոնյան պետք է հակված լինի երկխոսության: Նման համոզմունք հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում մի քանի երիտասարդի հետ զրույցում: «Ոստիկանությունը առավելագույն հանդուրժող է: Այդ հանդուրժողականությունը գալիս է ոչ թե նրանից, որ թույլ է կամ մտածում է, որ ճշմարիտ քայլ չի անում: Հանդուրժող է, քանի որ գիտի, որ եթե մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով հանել նրան այդ մոլորության վիճակից: Չենք ցանկանում, որ տղաները կոտրվեն, կորցնեն հավատը: Աշխարհում, որտեղ տիրում է չարություն ու գայթակղություն, պետք է սուրբ հոգով լցվել, որպեսզի խավարը լույսով փոխել: Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, մենք իմաստուն ժողովուրդ ենք և խաղաղությամբ պետք է անցնենք մեր ճանապարհը: Առաջ դեպի լուսավոր ճանապարհ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ոստիկանապետը երիտասարդներին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց կատարեց նստացույցի հատվածում, գտավ մահակներ, որոնք, ցուցարարների խոսքով, դրոշի պոչեր էին, առգրավեց դրանք: Նա ևս խոսեց հայ ոստիկանների հանդուրժողականության մասին` ընդգծելով, որ թեեւ արդեն մեկ շաբաթից ավելի է ցուցարարները պարալիզել են Բաղրամյան պողոտան, որը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի կենտրոնի համար, սական ոստիկանությունը գործողությունների չի դիմում ու թողել է հավաքվածների գիտակցության ու ըմբռնման վրա: Նա նշեց, որ հարակից տարածքի բնակիչները բողոքում են, իսկ քաղաքացիներից դժգոհություններ կան, որ ստիպված են շրջանցել Բաղրամյան պողոտան:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում