Հասարակական

Ազատության հրապարակում քաղաքական կոչեր չեն հնչում, Բաղրամյանում փոխվում է անգամ պաստառների լեզուն

4 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակում քաղաքական կոչեր չեն հնչում, Բաղրամյանում փոխվում է անգամ պաստառների լեզուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայում այլևս նախաձեռնող չէ: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կարծում է, որ Բաղրանյան պողոտայում որոշ ուժեր ցանկանում են սոցիալական պահանջը տեղափոխել քաղաքական դաշտ: Նա այդպես է հիմնավորում իրենց քայլը, երբ Բաղրամյան պողոտայում հարթակից հայտնեցին, թե շարունակելու են իրենց պայքարը Ազատության հրապարակում: «Այնտեղ հնարավոր չէր լինի կառավարումը մեր կողմից, քանի որ հայտնվել էին կառույցներ, անհատներ, որոնք հարցը տեղափոխում էին այլ հարթություն, ինչը մեր վերահսկողությունից դուրս կարող էր լինել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Վաղինակ Շուշանյանը: Նա հավելեց, որ կփորձեն իրավական հարթության վրա խելացի պայքարով հասնել ռացիոնալ լուծման եւ իրենց պահանջի կատարմանը: «Նախաձեռնության ներսում տարաձայնություններ չկան: Աշխատանքներ էին տարվում նախաձեռնության վրա, սակայն մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն հաջողության»,-ավելացրեց ակտիվիստը: Վաղինակ Շուշանյանը հայտնեց նաև, որ ինքն անձամբ կգնա և Բաղրամյան պողոտա, և Ազատության հրապարակ, որպեսզի մոտիկից հետևի իրավիճակին:

Ազատության հրապարակում փոքրաթիվ մարդիկ էին, ովքեր հետ էին վերադարձել Բաղրամյան պողոտայից` նշելով, որ հետագա բարդություններից են խուսափել:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտային, ապա այն շարունակում է փակ լինել, այնտեղ ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ նախորդող օրերին` մի քանի բացառությամբ: «Արմենպրես»-ի թղթակիցը եղել է Բաղրամյան պողոտայում և ստորև ներկայացվում է մի քանի դիտարկում: Սկզբում ձևական կողմերը. պողոտան այնքան մաքուր ու կոկիկ չէր, որքան նախորդող օրերին: Ջուր բաժանողներն էլ արդեն այնքան պատրաստակամ չէին, միգուցե որովհետև չունեին մեկանգամյա օգտագործման բաժակներ կամ դրանք նվիրաբերողներ: Սննդամթերք բաժանող կետը ևս այնքան հյուրընկալ ու առատ չէր, ինչպես նախկինում էր: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, ապա այստեղ փոփոխություններն այնքան ակնհայտ չէին, քանի որ կրկին հրապարակ է բերվում «ժողովուրդ» գաղափարը ու անհատական ընտրության մոտեցումը: Այսինքն` յուրաքանչյուր ցուցարար նշում է, որ ինքը Բաղրամյան պողոտայում է իր անհատական ընտրությամբ, իր պահանջով ու չկա համակարգող խումբ, որին հետևում է: Սա, սակայն, կարող է իր մեջ պարունակել թաքնված վտանգներ, քանի որ այս պայմաններում, երբ ամեն ինչ բարդվում է «ժողովրդի» վրա, գլուխ կբարձրացնեն սոցիալական շարժմանը քաղաքական ենթատեքստ տալ ցանկացողները:Հայտնվել էին քաղաքական բնույթի պաստառներ:

Ինչ վերաբերում է պահանջներին, ապա մի խումբ ցուցարարներ, ովքեր ի դեպ չցանկացան խոսել ձայնագրիչի առկայության պայմաններում, նշեցին, որ ունեն երեք պահանջ, որոնք դեռ դրվել էին «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգման ժամանակ: Այդ պահանջներն են` «Էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկում», «էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում» և «պատիժ ոչ օրինաչափ գործողություններ իրականացնող ոստիկաններին»:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում