Հասարակական

Քրեական գործ է հարուցվել «Սանիթեքի» աղբամանները յուրացնելու եւ վնասելու առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Քրեական գործ է հարուցվել «Սանիթեքի» աղբամանները յուրացնելու եւ վնասելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պատրաստվում է քննչական գործողություն իրականացնել Բաղրամյան պողոտայում գտնվող «Սանիթեք» կազմակերպությանը պատկանող աղբամաններն առգրավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 29-ի առավոտյան Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը դիմեց Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներին հայտնելով, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավելու մասին: Մասնավորապես առգրավման է ենթակա «Սանիթեք» կազմակերպությանը պատկանող, տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները: «Քրեական գործը հարուցվել է «Սանիթեք» կազմակերպության պատասխանատու աշխատակցի` Արա Կարապետյանի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով՝ ուրիշի գույքը դիտավորյալ յուրացնելու, վնասելու և ոչնչացնելու հատկանիշներով»,- ասաց Այվազյանը՝ կոչ անելով Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին չխոչընդոտել կատարվող քննչական գործողությանը:

Ոստիկանության գնդապետի խոսքով՝ հարուցված քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա: Քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով առգրավման որոշումը ենթակա է ծանուցման այն անձին, ումից կատարվելու է առգրավումը: Գնդապետը հորդորեց այն մարդկանց ովքեր համարում են, որ առգրավման գույքին տիրապետող են և պետք է ծանոթանան որոշմանը, մոտենալ իրեն:

Բաղրամյանում գտնվող քաղաքացիներից մեկը ժամանակ խնդրեց մինչև երեկո, երբ ցուցարարների մեծ մասը կահավաքվի ակցիայի վայրում:

Մինչ այս պահը ոստիկանությունն աղբամաններն առգրավելու ուղղությամբ որևէ այլ գործողություն չի իրականացրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում