Եթե օրինախախտումներ չլինեն, ոստիկանությունը որևէ քայլի չի դիմի. Վլադիմիր Գասպարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը չի հանդուրժի էլեկտրաէներգիայի դեմ բողոքողների շարքում ագրեսիայի որևէ դրսևորում եւ կպատժի ցանկացած հարբածի: Այս մասին հայտարարեց Բաղրամյան պոտողա ժամանած ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` կոչ անելով հավաքվածներին ուշադիր լինել իրենց շուրջը եւ հարբած մարդկանց թույլ չտալ մտնել նստացույցի տարածք: «Եթե մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացմում, մենք խնդիր չունենք, բայց երբ դրա տակ խաժամուժ է մտնում, զինված մարդ է մտնում, նման դեպքերը չեն հանդուրժվում, կանխվում են անմիջապես: Մի պահ պատկերացրեք` ինչ կնշանակի, երբ մի արկածախնդիր մի քար նետի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց Գասպարյանը, ով կողմնակից է, որ բոլոր լուծումները լինեն քաղաքակիրթ եւ գործը ոստիկանին չհասնի:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ ՀՀ Նախագահի հետ քննարկում է իրավիճակը: «Երբ կա օրինախախտում, ես դա պետք է կասեցնեմ, չկա օրինախախտում, ոստիկանությունն ապահովում է խաղաղ հավաքի անվտանգությունը: Ոստիկանների մեջ սադրիչներ չկան: Ես դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նման հասկացություն չի կարող լինել` սադրիչ ոստիկան»,-ասաց ՀՀ ոստիկանապետը` պատասխանատելով նաև քաղաքացիական համազգեստով ոստիկանների` հունիսի 23-ի պահվածքի մասին հարցին. «Եթե քաղաքացիական համազգեստով ոստիկանը խախտումներ է արել, այդքան տեսագրություն կա, ես կգտնեմ նրանց»:

Ինչ վերաբերում է հունիսի 26-ի երեկոյան եւ 27-ի գիշերը Մաշտոցի պողոտան փակելու ցուցարարների վարքագծին, Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ չի հանդուրժի, որ Բաղրամյան փողոցի փակ լինելու հետ, փակվի նաև Մաշտոցի պողոտան:

Իսկ ոստիկանների եւ ցուցարարների միջև կենդանի պատ կազմած պատգամավորներին` սթափության կոչի մասին հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց. «Կարծում եմ, որ եթե որպես դեկորացիա է, ֆիքսվելու համար, պիտանի չէ, իսկ եթե եկել են սրտացավությամբ եւ ուզում են որևէ խնդիր լուծեն, թող իրենց փորձը տան երիտասարդներին, որ սադրիչներ չմտնեն նրանց մեջ: Տեղ-տեղ կենդանի պատը դեկորացիա է»:

Լրագրողներին էլ նա կոչ արեց խաղաղվել, հանգիստ աշխատել, քանի որ շաբաթ է` հանգստյան օր: «Ոչ մեկ ոչ մեկի չի պատրաստվում վախեցնել, եթե օրինախախտումներ չլինեն, ոստիկանությունը որևէ քայլի չի դիմի»,-հայտարարեց ոստիկանապետը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները