Հասարակական

Սոցիալական փորձարկում. ինչպես են ոստիկաններն արձագանքում ոգելից խմիչք օգտագործողին

3 րոպեի ընթերցում

Սոցիալական փորձարկում. ինչպես են ոստիկաններն արձագանքում ոգելից խմիչք օգտագործողին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի շրջանավարտներ 18-ամյա Էրիկ Այդինյանը և Էդուարդ Պետրոսյանը նոր սոցիալական փորձարկում են իրականացրել մայրաքաղաքումˋ փորձելով պարզել, թե ինչպես են ոստիկաններն արձագանքում հասարակական վայրերում ոգելից խմիչքի օգտագործմանը: Սոցիալական փորձարկումը տղաների E.BrothersTV անձնական բլոգում տեղադրվել է հունիսի 24-ի երեկոյան, սակայն արդեն հասցրել է հավաքել 20 հազարից ավելի դիտում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակներից Էրիկ Այդինյանը, սոցիալական փորձարկման նպատակն էր ստուգել հայ ոստիկանների արձագանքըˋ փողոցում ալկոհոլ օգտագոծող երիտասարդի տեսնելիս: «Մենք փորձեցինք ստուգելˋ արդյոք ոստիկանները պահպանում են օրենքը, թեˋ ոչ: 13 փորձ է իրականացվել, և միայն երկու դեպքում է, որ որևէ արձագանք եղավ: Որոշ դեպքերում ոստիկանները 2-4 հոգով նստած էին լինում, սակայն մեզ տեսնելիս, որևէ բան չէին ասում կամ անում»,- ասաց Այդինյանը:

Սոցիալական փորձարկումն իրականացրած վարչական իրավախախտումն արձանագրած ոստիկաններից առաջինը կանգնեցրել է ոգելից խմիչք օգտագործող երիտասարդին և նախազգուշացրել. «գարեջուր խմելով քայլել չի կարելի, կանգնի մի աղբամանի մոտ, խմի, գցի, նոր շարունակի քայլելը կամ մի խմի ընդհանրապես»: Երկրորդ ոստիկանը, նկատելով երիտասարդի ձեռքի շիշը, հրահանգել է գցել այն:

ՀՀ վարչական օրենսգրքի հասարակակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումների մասին 175-րդ հոդվածովˋհասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը համարվում է վարչական իրավախախտում: Այն պատժվում է տուգանքի նշանակումով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Իսկ նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Էրիկ Այդինյանը և Էդուարդ Պետրոսյանը կատարել են մի քանի այլ ուշագրավ փորձարկումներ ևս ստուգելով,թե ինչպես են մարդիկ արձագանքում՝ լսելով ֆեյսբուքյան հաղորդագրության ազդանշանըկամ ինչպես ենվերաբերվումշրջակա միջավայրի աղտոտմանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում