Սպորտ

Կարեն Ասրյանի հուշամրցարի հաղթողն Ուկրաինայի ներկայացուցիչն է

1 րոպեի ընթերցում

Կարեն Ասրյանի հուշամրցարի հաղթողն Ուկրաինայի ներկայացուցիչն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ավարտվեց վաղամեռիկ Կարեն Ասրյանի հուշարցաշարը, որի հաղթող դարձավ Միխայլո Օլեկսիենկոն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Կարեն Ասրյանի 8-րդ հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա 92 մասնակիցների շարքում ուկրաինացի գրոսմայստերներ Միխայլո Օլեկսիենկոյի և Անտոն Կորոբովի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին բաժին հասավ երրորդ մրցանակը, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Օլեկսիենկոն: Հաղթողից կեսական միավոր հետ մնացին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, ովքեր, համապատասխանաբար, գրավեցին 4-րդ և 7-րդ տեղերը:

2008թ. հունիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Շախմատային հսկաներ. Երևան -2008» միջազգային մրցաշարը: Նույն օրը Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի որոշմամբ հունիսի 10-ին մրցաշարը վերանվանվեց Կարեն Ասրյանի անվամբ: Մրցաշարի առաջին հաղթողը դարձավ Լևոն Արոնյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում