Շոու բիզնես

Առնոլդ Շվարցենեգերի որդին իր առաջին լուրջ դերն Է ստացել կինոյում

1 րոպեի ընթերցում

Առնոլդ Շվարցենեգերի որդին իր առաջին լուրջ դերն Է  ստացել կինոյում

\ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ճանաչված դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, իր առաջին լուրջ դերն Է ստացել կինոյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հոլիվուդյան US Weekly հանդեսը:

«21-ամյա Պատրիկը գլխավոր դերում նկարահանվելու Է ճապոնացի ռեժիսոր Նորիհիդո Կոյիձումիի «Կեսգիշերային արեւ» ռոմանտիկ մելոդրամայի ռեմեյքում,-նշում Է հրատարակությունը:-Մինչ այդ Շվարցենեգերի եւ Մարիա Շրայվերի ավագ որդին խաղացել Է երկու Էպիզոդիկ դերերում: Այժմ նրան լուրջ աշխատանք Է սպասում»:

Կինոնկարը պատմում Է երիտասարդ Չառլիի եւ քսերոդերմով (ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ մաշկի գերզգայունությամբ) հիվանդ աղջկա սիրո պատմությունը: Ֆիլմում կնոջ գլխավոր դերը խաղում Է 18-ամյա ամերիկացի դերասանուհի Բելա Թոռնը: Կինոնկարի ռեժիսորը 33-ամյա ամերիկացի Սքոթ Սփիռն Է: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա սեպեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում