Հասարակական

Հատուկ քննչական ծառայությունը կուսումնասիրի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու տեսանյութերը

1 րոպեի ընթերցում

Հատուկ քննչական ծառայությունը կուսումնասիրի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու տեսանյութերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները և տեսագրությունները ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի տեսագրությունների հետ միասին մասնագետները կքննեն նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը:

Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրել ենէլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելուպահանջով նստացույցը: Այդ ընթացքում 237 մարդ է բերման ենթարկվել ոստիկանությանբաժիններ: Բերման են ենթարկվել նաև լրագրողներ, ում տեխնիկան վնասվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում