Հասարակական

Միյատովիչին մտահոգել է հայ իրավապահների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Միյատովիչին մտահոգել է հայ իրավապահների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է Հայաստանի մայրաքաղաքում հասարակական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունները լրագրողների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:«Մեդիան իրավունք ունի լուսաբանելու հանրային իրադարձությունները, և լրագրողները պետք է կարողանան հաղորդել ազատորեն և անվտանգ` առանց հետապնդումների և սպառնալիքների վախի»,- նշել է Միյատովիչը` ընդգծելով, որ լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Հիշատակելով հայկական մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և նրանց սարքավորումներին պատճառած վնասները` ԵԱՀԿ ներկայացուցիչը շարունակել է. «Ես կոչ եմ անում իշխանություններին հետաքննել այս դեպքերը և քայլեր ձեռնարկել` լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից զսպվածություն ապահովելու նպատակով»:

Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից և Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: Բերման ենթարկվածների թվում եղել են նաև լրագրողներ, ովքեր ազատ են արձակվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում