Թամար Կապրելյանի հեղինակած «The otherside» երգը համացանցում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ պատրաստ է: Կայացավ երգի համացանցային պրեմիերան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից,

«The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, կատարում են «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է եւ, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երգն այսօր արդեն իրականություն է: Հույս ունեմ, որ մեր երկրպագուները կսիրեն երգը. դա ամենարակարեւորն է»,-նշել է Թամար Կապրելյանը:

«The otherside» երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:

Հայերեն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն