Վալերի Օսիպյանը կրկին ցուցարարներին փոխանցեց հանդիպման առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ նշեց, որ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից փոխացնված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը մնում է ուժի մեջ: Այս մասին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին հայտնեց Երևան քաղաքի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փոխոստիկանապետը քաղաքացիներին հայտնեց, որ կարող են հինգ հոգանոց խմբով գնալ հանդիպման: «Ավելի ճիշտ կլինի, որպեսզի դուք լսեք Նախագահի առաջարկը, խումբ կազմեք և հանդիպեք նրա հետ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք հանդիպումից հետո գոհ կմնաք»:

Վալերի Օսիպյանը նշեց, որ թեև ոստիկանները նույնպես դժգոհ են թանկացումներից, սակայն որևէ անօրինականություն չեն հանդուրժի: Փոխոստիկանապետն ընդգծեց, որ թեև հավաքն ընթանում է խաղաղ, այն մնում է անօրինական: Ցուցարարները կրկին մերժել են առաջարկը և շարունակում են նստած մնալ Բաղրամյան փողոցում:

Երթի առիթող հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակեպված երթը դեպի ՀՀ Նախագահի նստավայր համարում է անօրինական:Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին