Իրավունք

ՀՀ Նախագահը պատրաստ է ընդունել բողոքի մասնակիցներիցկազմված խմբի. Վալերի Օսիպյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը պատրաստ է ընդունել բողոքի մասնակիցներիցկազմված խմբի. Վալերի Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներին: «ՀՀ նախագահը պատրաստ է ընդունել «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի երթի մասնակիցներից երեք-չորս հոգու` պայմանով, որ երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նշեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` փոխանցելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը:

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն չեն համաձայնվում ներկայացրած առաջարկին և երթով շարժվում են Բաղրամյան պողոտայով:Նույն առաջարկը Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ներկայացրեց Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի երթը դեպի ՀՀ նախագահական նստավայր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում