Շոու բիզնես

Apple-ն արձագանքել Է երգչուհի Թելոր Սվիֆտի գանգատներին

2 րոպեի ընթերցում

Apple-ն արձագանքել Է երգչուհի Թելոր Սվիֆտի գանգատներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը վերանայել Է իր քաղաքականությունն Apple Music ծառայությունում երաժիշտների երգերի ունկնդրման համար նրանց վճարման ոլորտում: Ընկերությունը երգերի ունկնդրման համար փող կվճարի այն եռամսյա ժամանակամիջոցում, որն օգտատերերի համար կմնա անվճար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք ամբողջ վերջին շաբաթը հետեւում Էինք բանավեճին: Ցանկանում ենք, որ արտիստները փող ստանան իրենց երաժշտության համար, եւ երբ մենք լսում ենք նրանց գանգատները, ապա նկատի ենք առնում դրանք: Թեյլոր (Սվիֆտի) թվիտը միասնական կարծիք Է հայտնել այս հարցի վերաբերյալ, եւ մենք որոշել ենք փոխել (կանոնները)»,- ասել Է ինտերնետ-որոշումների եւ ծառայությունների գծով Apple-ի փոխնախագահ Էդդի Քյուն:

Նա չի ճշտել, թե երաժիշտը հատկապես որքան կստանա այդ շրջանում: Այն բանից հետո, երբ ծառայությունն աշխատի վճարովի բաժանորդագրմամբ, ընկերությունը երաժիշտներին կփոխանցի հասույթի շուրջ 70 տոկոսը:

Ավելի վաղ երգչուհի Թեյլոր Սվիֆտը հայտարարել Է, որ իր “1989” ալաբոմն անմատչելի կլինի Apple Music նոր ծառայությունում: «Երեք ամիսը չափազանց երկար ժամկետ Է ձրի աշխատելու համար, եւ դա անարդարացի Է»,- ասում Է երգչուհին:

Apple Music-ը երեք ամսվա ընթացքում ծառայության անվճար օգտագործում Է առաջարկում նրանց համար, ովքեր կբաժանորդագրվեն իր ծառայություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում