ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտն իր բլոգում հայտարարել Է, որ իր “1989” նոր ալբոմն անմատչելի կլինի Apple Music-ի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Apple-ին հղած բաց նամակում երգչուհին նշում Է, որ կորպորացիային մերժում Է այդ ալբոմը տարածելու իրավունքը, քանի որ առաջին երեք ամսվա ընթացքում վերջինս չի վճարում երաժիշտներին:
«Ես համոզված չեմ, որ դուք գիտեք այդ մասին, բայց Apple Music-ն առաջին երեք ամսվա ընթացքում (ալբոմի թողարկումից հետո) չի վճարի երգերի հեղինակներին, պրոդյուսերներին կամ կատարողներին»,- գրել Է փոպ-աստղը:
Apple Music-ն առաջին երեք ամսվա ընթացքում ծառայության անվճար օգտագործում Է առաջարկում նրանց համար, ովքեր կբաժանորդագրվեն իրենց ծառայություններին:
Սվիֆտի խոսքով՝ դա անարդարացի Է, քանի որ Apple-ը, նրա կարծիքով՝ բավականաչափ փող ունի՝ հատուցելու նոր օգտատերին արված այս առաջարկության հետ կապված ծախսերը:
Apple-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել Սվիֆտի այս հայտարարությունը:
Apple Music ծառայությունը կգործարկվի հունիսի 30-ին: Թեյլոր Սվիֆտի բոլոր մնացած երգերը, բացի այն երգերից, որոնք ներառվել են “1989” ալբոմում, այնտեղ մատչելի կլինեն:
2014 թվականին “1989” ալբոմը դարձել Է աշխարհում ամենատարածվածներից մեկը: Միայն ԱՄՆ-ում վաճառվել Է ավելի քան 4,9 միլիոն պատճեն: