Կարծիքներ

Իսլամական պետության ներթափանցումից Հարավային Կովկասն առայժմ վտանգված չէ. փորձագետներ

1 րոպեի ընթերցում

Իսլամական պետության ներթափանցումից Հարավային Կովկասն առայժմ վտանգված չէ. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ 18 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Քինգզ քոլեջի անվտանգության եւ զարգացման հարցերի գծով դասախոս Դոմիտիլլա Սագրամոսոն լուրջ վտանգ չի տեսնում, որ Իսլամական պետությունը կարող է շարժվել Հարավային Կովկաս: «Չկա հստակ վտանգ, որ Իսլամական պետությունը կարող է վերադառնալ Հարավային Կովկաս: Այժմ վտանգը Հյուսիսային Կովկասում է, թեպետ չի բացառվում, որ Իսլամական պետության շարքերում կռվող ադրբեջանցիները, վերադառնալով իրենց երկիր, կարող են ինչ-որ գործողություններ ծավալել, սակայն այս պահին նման վտանգ ես չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժաղովի ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ ասաց Սագրամոսոն:

Նույն տեսակետն արտահայտեց նաեւ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` շեշտելով, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առավել անվտանգ պայմաններում է եւ որոշ առումով կարող է խուսափել ԻՊ-ի ներթափանցումից: «Հարավային Կովկասն այս փուլում վտանգված չէ, սակայն վտանգ կա եւ դրա առաջին նախապայմանն այն է, որ ադրբեջանցիները եւ Վրաստանի որոշ քաղաքացիներ մասնակցում են այդ գորոծողություններին ու վերադառնալով իրենց երկիր` կարող են ապակայունացնել իրավիճակը»,- ասաց Սաֆրաստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում