Իսլամական պետության կայացման գործում իր ներդրումն ունի նաեւ Թուրքիան. Ռուբեն Սաֆրաստյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական պետությունը կարողացավ հասնել հաջողության, որովհետեւ կային մի շարք նախադրյալներ դրա համար: Առկա են հակասություններ աշխարհի գերտերությունների միջեւ, ինչի արդյունքում իսլամիստ ծայրահեղականները կարողացան իրականացնել իրենց ծրագրերը, բացի այդ, միջավայրն իր ազդեցությունն ունեցավ ԻՊ-ի զարգացման համար: Թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն Իսլամական պետությունը ոչ թե սովորական ահաբեկչական կազմակերպություն է համարում, այլ`նոր երեւույթ, որ մինչ այժմ չի եղել: «Ահաբեկչական կազմակերպությունից այն վերաճում է տարածքային երեւույթի եւ ղեկավարում բազամթիվ տարածքներ: Այն միտում ունի վերածվելու պետության»,- Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժաղովի Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ Իսլամական պետության ստեղծման ֆենոմենը հասկանալու համար պետք է հաշվի առնել այն միջավայրը, որտեղ նա ձեւավորվեց:

«Մերձավոր Արեւելքում է առաջացել Իսլամական պետությունը: Այդ կառույցի ստեղծումը հնարավոր դարձավ այն պայմաններում, երբ Մերձավոր Արեւելքում չորս պետություն դադարեց գոյություն ունենալ: Իսլամական պետության հզորոցոմը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ծայրահեղ սրված են հարաբերությունները Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Այդ կառույցը պետք է դիտարկել համաշխարհայնացման պայմաններում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը շեշտում է, որ Իսլամական պետությունը հակաքաղաքակրթական գործունեություն է իրականացնում, նպատակային եւ կազմակերպված ձեւով ոչնչացնում այլադավաններին: Իսլամական պետության կայացման գործում իր ներդրումն ունի նաեւ Թուրքիան, որ բավական երկար սահման ունի թե Սիրիայի, թե Իրաքի հետ եւ այդ սահմանները դարձան հիմք Իսլամական պետության ստեղծման համար:

Հայերեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները