«Հաղթանակի գեներալները». Բագրատ Առուշանյան

4 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է գեներալ-լեյտենանտ Բագրատ Իսահակի Առուշանյանին:

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Բագրատ Իսահակի Առուշանյանը ծնվել է 1903 թվականի փետրվարի 27­-ին Հին Գորիսում (այժմ՝ Սյունիքի մարզի գյուղ Վերիշեն): Վաղ հասակում պատանի Բագրատը տեղափոխվել է Աշխաբադ: 1923 թվականին Բագրատը զորակոչվել է Կարմիր բանակ: 1926 թվականին հայկական ռազմական դպրոցն ավարտելուց հետո Բագրատ Առուշանյանը ծառայել է հայկական լեռնահրաձգային դիվիզիայում (մինչև 1932 թ.) որպես վաշտի, ապա գումարտակի հրամանատար: Որոշ ժամանակ անց նա նշանակվել է 1-ին գնդի դպրոցի պետ: 1936 թվականին ավարտելով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան` ստանում է գնդապետի կոչում: Ըստ՝ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

Հայրենական մեծ պատերազմ

Որպես բանակի կորպուսի շտաբի պետ նա մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: Հայրենական մեծ պատերազմի նախօրեին` 1940 թվականին Բագրատ Առուշանյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Հայրենական պատերազմի սկզբից 56-րդ բանակի շտաբի պետ Բագրատ Առուշանյանը մասնակցել է Պերեմիշլի, Կարպատների Զերնիզիցի շրջաններում, ապա Ռոստովի ուղղություններում ընթացող մարտերին:

1943 թվականին 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար գեներալ-մայոր լինելով առաջին Մերձբալթյան, հետագայում նաև երրորդ Բելառուսական ռազմաճակատներում բանակի հրամանատարի տեղակալ` Բագրատ Առուշանյանը մասնակցել է Վիտեբսկից մինչև Տելզիտ ու Նեման, Արևելյան Պրուսիայում, Զեմլյանսկի թերակղզում մինչև Բալթիկ ծովի ափը ձգվող մարտերին (Մարշալ Բաղրամյանի հրամանատարության ներքո):

Մերձբալթյան և Արևելյան Պրուսիայի դժվարին մարտերում գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանի հրամանատարությամբ 11-րդ գվարդիական հրաձգային կորպուսը գերազանց կատարեց մարտական առաջադրանքները, ինչի համար պարգևատրվեց Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ մի քանի տասնյակ ռազմիկներ արժանացան ԽՍՀՄ հերոսի կոչման, հազարավոր մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1945 թվականին գեներալ-մայոր Բագրատ Առուշանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Ըստ՝ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:

Հետպատերազմյան շրջան

Հետպատերազմյան շրջանում գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանն ուսանում է Գերագույն շտաբի ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո (1948 թ.) սկսում է դասախոսել նույն ակադեմիայում:

Գեներալ-լեյտենանտ Բագրատ Առուշանյանը մահացել է 1994 թվականի հոկտեմբերի 19-­ին Մոսկվայում:

Պարգևները

Բագրատ Առուշանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի երեք, Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Ըստ՝ ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ