Նորթը` Միննի Մաուս. Քարդաշյանը յուրահատուկ կերպով է նշել Նորթի ծննդյան տարեդարձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ ձևով է տոնել դստեր՝ Նորթ Ուեսթի ծննդյան տարեդարձը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով dailymail.co.uk կայքը, Քիմը և նրա ամուսին Քանյե Ուեսթն իրենց դստեր երկրորդ տարեդարձն անցկացրել են աշխարհի ամենաուրախ վայրում՝ Կալիֆորնիայի Դիսնեյլենդում: Ծննդյան տոնակատարության ընթացքում նրանց հետ են եղել ընտանիքի անդամները և ընկերները: Քիմը և Նորթը կրել են Միննի Մաուս հերոսի ականջները, իսկ փոքրիկ Նորթի դեմքին թեմատիկ ձևավորում է եղել:

«Ծնունդդ շնորհավոր, իմ քաղցր Միննի Մաուս: Շնորհակալություն Դիսնեյլենդին ամենազարմանալի օրվա համար»,-Ինստագրամի իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:

Տոնակատարությանը մասնակցել է նաև Նորթի զարմուհին՝ Քորթնիի դուստր Պենելոպան, ինչպես նաև Քենդալ ու Քայլի Ջեններները, և Թիգան: Քարդաշյանները Դիսնեյլենդում կարուսելներ են նստել, իսկ այգում գտնվողները լուսանկարել են նրանց:

Հայերեն English

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան