Հենրիխ Մխիթարյանի գոլը մայիսին լավագույնն է Բունդեսլիգայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանի գոլը մայիսին լավագույնն է Բունդեսլիգայում:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքի անցկացրած հարցման արդյունքում Մխիթրայանի` «Վերդեր»-ի դարպասն ուղարկած գնդակը հավաքել 56 տոկոս ձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Bundesliga.com կայքը:
Գերմանիայի արդեն ավարտված ազգային առաջնությունում Դորտմունդի «Բորուսիա»-ն զբաղեցրեց 7-րդ հորիզոնակը: