Շոու բիզնես

Մահացել է Ժաննա Ֆրիսկեն

1 րոպեի ընթերցում

Մահացել է Ժաննա Ֆրիսկեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդության դեմ երկար պայքար մղելուց հետո կյանքի 41-րդ տարում հեռացել է կյանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունը հաստատել է երգչուհու հայրը: «Ժաննան մահացել է, դա ճիշտ է: Դա տեղի է ունեցել հունիսի 15-ին, երեկոյան ժամը 10-ին»,- նշել է հայրը:Ռուս երգչուհու մահվան առնչությամբ համացանցում բազմաթիվ ցավակցական գրառումներ են հայտնվել:

Ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերից մեկը` Ֆրիսկեն, 2013 թվականից պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ:

Ժաննա Ֆրիսկեն լայն զանգվածներին սկսեց հայտնի դառնալ 1996 թվականից, երբ ռուսական Блестящие խմբի անդամ դարձավ:2003 թվականից նա իր կարիերան շարունակեց որպես մեներգչուհի: Ֆրիսկեն նկարահանվել է նաև ֆիլմերում: 2013 թվականին նա իր քաղաքացիական ամուսնուց ունեցել էր իր առաջին զավակին` Պլատոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում