Շոու բիզնես

Մեկնարկել է Նունե Եսայանի «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» համերգաշարը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Նունե Եսայանի «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» համերգաշարը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամների աջակցությամբ Նիկոսիայում մեկնարկել է Նունե Եսայանի «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով համերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համերգը սկսվել է Նիկոսիայի Ս. Աստվածածին եկեղեցու կրտսեր երգչախմբի երգերով, որից հետո Նունե Եսայանը կատարել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ինչպես նաև հայկական ժողովրդական, հայրենասիրական սիրված երգեր:

Հունսի 15-ին Նունե Եսայանը համերգային ծրագրով հանդես կգա Աթենքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում