«Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմն առաջին հանգստյան օրերին դրամամուտքի ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուրայի դարաշրջանի աշխարհը» ֆիլմը դրամամուտքի ռեկորդային ցուցանիշի Է հասել վարձույթի առաջին հանգստյան օրերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Business Insider-ը:

Հյուսիսային Ամերիկայում ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել Է 204,6 միլիոն դոլար: Արտասահմանում ցուցանիշը կազմել Է 307,2 միլիոն դոլար: Ընդանուր գումարը, համապատասխանաբար, հասել Է 511,8 միլին դոլարի:

Դա ռեկոդրդ Է ոչ միայն արտադրողի՝ Universal կինոընկերության համար, այլեւ համաշխարհային կինոինդուստրիայի խոշորագույն ցուցանիշն Է: Ավելի վաղ ոչ մի ֆիլմի չի հաջողվել ամբողջ աշխարհում առաջին հանգստյան օրերին գերազանցել 500 միլիոն դոլարի ցուցանիշը: «Հարի Փոթերը եւ մահվան պարգեւները: Մաս 2-րդ» ֆիլմն այժմ երկրորդ տեղում Է՝ 483 միլիոն դոլար ցուցանիշով:

Universal ընկերության վերջին ֆիլմերից մեկը, որը թողարկվել Է ապրիլին, «Ֆորսաժ 7»-ը, առաջին հանգստյան օրերին հավաքել Է 147 միլիոն դոլար:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP