Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի. հարուցվել է քրեական գործ /լրացված/
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի։ «Ռուս զինծառայողի մարմնի վրա առկա են բռնության հետքեր (մարմնի վրա կտրող-ծակող վնասվածքներ կան): Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ոււղությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը:
Մահացածը Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:
12:20.«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ դիակը դեռ դեպքի վայրում է: Տեղում աշխատում են ոստիկանության եւ դատախազության մարզային բաժինների աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել նաև Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները:

