Շոու բիզնես

Հայաստանը կմասնակցի «Մանկական եվրատեսիլ- 2015» երգի մրցույթին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի «Մանկական եվրատեսիլ- 2015» երգի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է «Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին մասնակցելու իր որոշումը: Հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս տարի Առաջին ալիքը կանցկացնի մրցույթի հայաստանյան ներկայացուցչի եւ երգի ներքին ընտրություն: Մասնակցի անունը հայտնի կդառնա հուլիսի 1-ին:

Մրցույթն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Ինչպես նշում է Բուլղարիայի ազգային հեռուտատեսության ներկայացուցիչ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Յոանա Լեվիեւա Սոյերը, պատանիները յուրաքանչյուր օր բացահայտում են աշխարհը եւ իրենց երազանքները: «Մեր կողմից կազմակերպվող շոուով մենք ուզում ենք երեխաների համար ստեղծել բացահայտելու մի նոր աշխարհ: Մենք նաեւ հրավիրել ենք «Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող Վինչենցոյին, ով անցած տարի մրցույթում 2-րդ տեղ զբաղեցրած Կրիսայի, Հասանի եւ Իբրահիմի հետ այդ աշխարհի մասը կկազմեն: Եվրոպայի երեխաներին սիրով ասում ենք բարի գալուստ Բուլղարիա եւ խոստանում անմոռանալի փորձառություն»,- նշել է Յոանա Լեվիեւա Սոյերը:

Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:

«Մանկական եվրատեսիլ -2014»-ի հաղթող էր ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն, երկրորդ տեղում Բուլղարիայի ներկայացուցիչներ Քրիսիան, Հասանը եւ Իբրահիմն էին, իսկ երրորդ տեղում էր Հայաստանի ներկայացուցիչ Բեթթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում