Շոու բիզնես

«Սլավյանսկի բազար 2015»-ին Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը

2 րոպեի ընթերցում

«Սլավյանսկի բազար 2015»-ին Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սլավյանսկի բազար 2015»-ի շրջանակում կայանալիք էստրադային երգի կատարողների «Վիտեբսկ 2015»միջազգային փառատոնին Հայաստանը կներկայացնի Գրիգոր Կյոկչյանը: Այս մասին հաղորդւոմ է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքէջը:

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում էստրադային երգի կատարողների XXIVմիջազգային փառատոնին այս տարի կանցկացվի հուլիսի 9-13-ը: Փառատոնին իրենց երկրները կներկայացնեն երիտասարդ կատարողներ Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Կուբայից, Լիտվայից, Լատվիայից, Մակեդոնիայից, Մեքսիկայից, Մոլդովայից, Լեհաստանից, Սերբիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Չեխիայից և Էստոնիայից:

Փառատոնի կիսաեզրափակչում 20 երկրների ներկայացուցիչները պետք է կատարեն իրենց երկիրը ներկայացնող կոմպոզիտորի ստեղծագործություն՝ մայրենի լեզվով: Եզրափակչում հանդես կգան 15 երիտասարդ կատարողներ:

Այս տարի փառատոնի ժյուրիի կազմում են շվեդ երգիչ Բոսոնը, Փոլադ Բյուլբյուլ Օղլին, բելառուս կոմպոզիտոր Լեոնիդ Շիրինը, բրազիլիացի Տիագո Արանկամը, բրիտանացի երգչուհի Փրեշես Վիլսոնը, լատվիացի երգիչ և կոմպոզիտոր Ինտրաս Բուսուլիսը, կոմպոզիտոր Օլեգ Իվանովը, 2007թ. «Եվրատեսիլ»-ի հաղթող սերբիացի Շերիֆովիչը և ուկրաինացի պրոդյուսեր Վլադիսլավ Բագինսկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում